Կառավարության որոշումներ

4 Դեկտեմբերի 2008, 1418 - Ն

ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈԻՄ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՆՕԹԵՎԱՆ ՄՆԱՑԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հավանություն տալ աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների հաշվառման միասնական համակարգչային տեղեկատվական համակարգի ստեղծման տեխնիկական առաջադրանքի ֆունկցիոնալ և տեխնիկական նկարագրություններին՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների։
2. Սույն որոշման 1-ին կետում նշված` աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների հաշվառման միասնական համակարգչային տեղեկատվական համակարգի ստեղծման տեխնիկական առաջադրանքի դրույթների համաձայն տեղեկատվական համակարգի ներդրման և օգտագործման նպատակով Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը հատկացնել 15,300.0 հազ. դրամ, որից`
1) 300.0 հազ. դրամը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության համապատասխան աշխատողներին անհրաժեշտ համակարգչային ծրագրավորման վերապատրաստման դասընթացների կազմակերպման համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Աշխատակազմի մասնագիտական զարգացման ծառայություն» հոդվածով).
2) 15,000.0 հազ. դրամը՝ համապատասխան սարքավորումներ և գույք ձեռք բերելու համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Վարչական սարքավորումներ» հոդվածով)։