Կառավարության որոշումներ

4 Դեկտեմբերի 2008, 1417 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-Ի N 908-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 26-ի «Բույսերի պաշտպանության միջոցների գրանցման հանձնաժողովի կազմը և կանոնակարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 11-ի N 18 և 2002 թվականի հունվարի 8-ի N 11 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 908-Ն որոշման N 1 հավելվածի 7-րդ և 8-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության գիտահետազոտական կենտրոնի խորհրդատու.
8. «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության գիտահետազոտական կենտրոնի գիտաշխատող»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։