Կառավարության որոշումներ

20 Նոյեմբերի 2008, 1407 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 2388-Ն ԵՎ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1582-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 28-ի «Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վերասարքավորման տեխնիկական կանոնակարգը և գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական շահագործման հրահանգը հաստատելու մասին» N 2388-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման վերնագրում և հավելվածներում «ավտոտրանսպորտային միջոցների վերասարքավորում» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրում» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով, իսկ «վերասարքավորում» բառը և դրա հոլովաձևերը` «գազաբալոնային սարքավորումների տեղադրում» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
2) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «գ» ենթակետով.
«գ) բալոնների պարբերական վկայագրման ու գազաբալոնային ավտոտրանս-պորտային միջոցների գազավառելիքային սնման համակարգերի ճնշափորձարկման աշխատանքներ կատարող կազմակերպությունների արտադրական բազաներին և բանվորական ու ինժեներատեխնիկական անձնակազմերի գիտելիքներին ներկայացվող պահանջները` համաձայն N 3 հավելվածի։».
3) որոշումը լրացնել N 3 հավելվածով` համաձայն N 2 հավելվածի.
4) որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 19-ի «Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցները վերասարքավորող կազմակերպությունների և գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների գազավառելիքային սնման համակարգը փորձարկող կայանների արտադրական բազաներին, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վերասարքավորման և գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների գազավառելիքային սնման համակարգի փորձարկման աշխատանքներ կատարող բանվորական և ինժեներատեխնիկական անձնակազմերի որակավորմանը ներկայացվող պահանջները հաստատելու մասին» N 1582-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման վերնագրում և հավելվածներում «ավտոտրանսպորտային միջոցների վերասարքավորում» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրում» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով, իսկ «վերասարքավորում» բառը և դրա հոլովաձևերը` «գազաբալոնային սարքավորումների տեղադրում» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
2) որոշման N 1 հավելվածի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Արտադրամասի բարձրությունը մինչև դուրս ցցված շինարարական կոնստրուկցիաների ներքևի մասը պետք է լինի`
1) թեթև մարդատար ավտոմոբիլների, միկրոավտոբուսների և մինչև 1,5 տ բեռնատարողության բեռնատար ավտոմոբիլների համար` 4,2 մ-ից ոչ պակաս.
2) մինչև 8,0 մ երկարություն և 2,5 մ լայնություն ունեցող ավտոբուսների ու բեռնատար ավտոմոբիլների համար` 5,0 մ-ից ոչ պակաս ։».
3) որոշման N 1 հավելվածի N 2 ցանկի «Ա. Գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների գազավառելիքային սնման համակարգի փորձարկման տեղամաս» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 10-րդ տողով.
«10. Վակուումային տեղակայանք հատ 1 »։
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարի 2005 թվականի հունվարի 21-ի N 6-Ն հրամանով հաստատված «Արտադրանքի դասակարգում ըստ գործունեության տեսակների «Մաս 1 - Դասակարգիչ» ՀԴ 006.1-2004 դասակարգչում կատարել սույն որոշումից բխող համապատասխան լրացումներ և փոփոխություններ։
4. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել «Լիցենզավորման մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում լրացումներ կատարելու մասին համապատասխան օրենքների նախագծեր` ընդգրկելով սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման գործունեությունը որպես բարդ ընթացակարգով լիցենզավորվող գործունեության տեսակ։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո։
u_files/file/decrees/kar/2008/12/08_1407.pdf