Կառավարության որոշումներ

18 Փետրվարի 2004, 171 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 883 ՈՐՈՇՄԱՄԲ ԼՈՒԾԱՐՎՈՂ «ՏԱՇԻՐԻ ԲԵՌՆԱՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 19-ի N 883 որոշմամբ լուծարվող «Տաշիրի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները մարելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ     է.  

1. «Տաշիրի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության լուծարման հանձնաժողովին՝      

ա) հաշվեկշռային մեթոդով 76116,6 հազ. դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) գնահատված 7 շենքը դասական աճուրդով վաճառել որպես գույքի առանձին տարրեր՝ համաձայն հավելվածի.       

բ) մեկնարկային գին սահմանել հաշվեկշռային մեթոդով գնահատված մեծությունների 20 տոկոսը (ներառյալ ավելացված արժեքի հարկը):   

2. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

 

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր