Կառավարության որոշումներ

11 Դեկտեմբերի 2008, 1460 - Ա

ՍԵԴԱ ԿՐՊԵՅԱՆԻՆ, ԱՆԵԼԳԱ ԴՈՎԼԱԹՅԱՆԻՆ, ՇՈՒՇԱՆԻԿ ԲԱԲԱՅԱՆԻՆ, ԶԱՐԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ, ԳԵՂԵՑԻԿ ԽԱՉՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ, ՔՐԻՍՏԻՆԵ ԹՈՐՈՍՅԱՆԻՆ, ԿԱՐԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ԵՎ ԳՐԻՇԱ ԲԱԴԱՍՅԱՆԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 9-ի N 947-Ն որոշման 1-ին կետով հաստատված` զոհված (մահացած) և հաշմանդամ դարձած զինծառայողների (ազատամարտիկների) կարիքավոր ընտանիքներին բնակարանային հաշվառման վերցնելու և բնակարանային պայմանները բարելավելու նպատակով անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին կարգի 5-րդ կետի երրորդ պարբերության պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության ժամանակ զոհված Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի մայր Սեդա Կրպեյանին Երևան քաղաքում 1-սենյականոց բնակարան ձեռք բերելու համար տրամադրել 14.194.000 դրամ։
2. Զոհված (մահացած) զինծառայողի մայր Անելգա Դովլաթյանին Երևան քաղաքում 1-սենյականոց բնակարան ձեռք բերելու համար տրամադրել 14.194.000 դրամ։
3. Զոհված (մահացած) զինծառայողի այրի Շուշանիկ Բաբայանին Երևան քաղաքում 2-սենյականոց բնակարան ձեռք բերելու համար տրամադրել 20.066.000 դրամ։
4. Զոհված (մահացած) զինծառայողի այրի Զարինե Հակոբյանին Երևան քաղաքում
2-սենյականոց բնակարան ձեռք բերելու համար տրամադրել 20.066.000 դրամ։
5. Զոհված (մահացած) զինծառայողի մայր Գեղեցիկ Խաչմանուկյանին Երևան քաղաքում 1-սենյականոց բնակարան ձեռք բերելու համար տրամադրել 14.194.000 դրամ։
6. Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի զոհված (մահացած) զինծառայողի այրի Քրիստինե Թորոսյանին Երևան քաղաքում 2-սենյականոց բնակարան ձեռք բերելու համար տրամադրել 20.066.000 դրամ։
7. «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածով նախատեսված հիմքերով 2-րդ կարգի հաշմանդամ ճանաչված Կարեն Մկրտչյանին Երևան քաղաքում
3-սենյականոց բնակարան ձեռք բերելու համար տրամադրել 25.211.000 դրամ։
8. «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածով նախատեսված հիմքերով 2-րդ կարգի հաշմանդամ ճանաչված Գրիշա Բադասյանին Երևան քաղաքում
4-սենյականոց բնակարան ձեռք բերելու համար տրամադրել 30.520.000 դրամ։
9. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` ապահովել անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրումը սույն որոշման 1-8-րդ կետերում նախատեսված քաղաքացիներին` «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 10 բաժնի 06 խմբի 01 դասի «02. Զոհված (մահացած) և առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամ զինծառայողների անօթևան ընտանիքներին բնակարանով ապահովման և բնակարանային պայմանների բարելավման համար» ծրագրով նախատեսված գումարի շրջանակներում։