11 Դեկտեմբերի 2008, 1457 - Ա
ԱՐՄԵՆ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N 1394-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Արմեն Համլետի Գասպարյանին (ծնվ.` 1987 թվականի օգոստոսի 4-ին, քաղ. Երևան, Վրացական 4-րդ նրբ., շենք 7, բն. 29, 2008 թվականին ընդունվել է Փարիզ 1 համալսարան, որն աշխարհում բարձր վարկանիշ ունեցող բուհերից մեկն է) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև 2009 թվականի գարնանային զորակոչը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում գրավի պայմանագրի նոտարական վավերացման, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` գրավի իրավունքի պետական գրանցման պահից։