Կառավարության որոշումներ

11 Դեկտեմբերի 2008, 1456 - Ա

ԱՐՏԱԿ ԱԲԵԼՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Արտակ Մովսեսի Աբելյանին (ծնվ.` 1990 թվականի նոյեմբերի 22-ին, քաղ. Երևան, Ղազար Փարպեցու փող., 11 ա շենք, բն. 40, սովորում է Միավորված ազգերի կազմակերպության միջազգային դպրոցի 12-րդ դասարանում) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև 2009 թվականի գարնանային զորակոչը։