10 Մարտի 2005, 254 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գեղարքունիքի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման՝ համաձայն հավելվածի, և համայնքի վարչական տարածքում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող 1563.4 հեկտար պահուստային ֆոնդի հողերից փոխադրել՝
ա) 1556.4 հեկտարը, որից` 148 հեկտար վարելահող, 438 հեկտար արոտավայր, 970.4 հեկտար այլ հողեր՝ գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա, այդ թվում` 49.1 հեկտար վարելահողը` աճուրդով օտարելու համար.
բ) 5 հեկտար վարելահողը՝ բնակավայրերի հողերի կատեգորիա, այդ թվում` 4.5 հեկտարը՝ բնակելի կառուցապատման նպատակով աճուրդով օտարելու, 0.5 հեկտարը՝ հասարակական կառուցապատման նպատակով օտարելու համար.
գ) 2 հեկտար արոտավայրը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա, այդ թվում` մեկ հեկտարը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտներ կառուցելու, մեկ հեկտարը՝ ձկնարդյունաբերության նպատակով շինարարության համար:
- Հունվար
- Փետրվար
- Մարտ
- Ապրիլ
- Մայիս
- Հունիս
- Հուլիս
- Օգոստոս
- Սեպտեմբեր
- Հոկտեմբեր
- Նոյեմբեր
- Դեկտեմբեր