Կառավարության որոշումներ

20 Նոյեմբերի 2008, 1372 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 24-ի N 870-Ն որոշման N 1 հավելվածի 77-րդ կետը և «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության մասնավոր կառավարչի լիազորությունների պայմանագրային ժամկետը երկարաձգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Լիազորել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին երկու տարով երկարաձգել «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության և «SAUR S.A.» ֆրանսիական կազմակերպության միջև 2004 թվականի օգոստոս ամսին կնքված` «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի լիազորությունները մասնավոր կառավարչին փոխանցելու» կառավարման պայմանագրի գործողության ժամկետը։
 

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր