Կառավարության որոշումներ

27 Նոյեմբերի 2008, 1403 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից 2008 թվականի հոկտեմբերի 12-ին Հայաստանի Հանրապետության Արարատի, Կոտայքի, Վայոց ձորի և Սյունիքի, հոկտեմբերի 19-ին` Հայաստանի Հանրապետության Արմավիրի, Լոռու և Տավուշի, հոկտեմբերի 26-ին` Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Գեղարքունիքի և Շիրակի մարզերի համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կազմակերպման նպատակով ընտրողների ցուցակները տպագրելու և ընտրությունների ժամանակ քվեարկության օրվա, տեղի և ժամանակի մասին ընտրողներին ծանուցելու համար Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը 2008 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 147,718.3 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (որից` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Գրասենյակային նյութեր և հագուստ» հոդվածով` 6285.9 հազ. դրամ և «Կապի ծառայություններ» հոդվածով` 141,432.4 հազ. դրամ):