Կառավարության որոշումներ

27 Նոյեմբերի 2008, 1398 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-Ի N 318-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 2-ի «Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձանց փաստաթղթավորման կարգը և կացության վկայականի նկարագիրը հաստատելու մասին» N 318-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայականի նկարագրի (այսուհետ` նկարագիր) երկրորդ պարբերության երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Շապիկի կենտրոնում տեղադրվում է Հայաuտանի Հանրապետության զինանշանը, որից ներքև` հայերեն գլխատառերով տպագրվում են «ԿԱՑՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ», իuկ դրանից ներքև` անգլերեն և համեմատաբար փոքր գլխատառերով` «REPUBLIC OF ARMENIA NON-CITIZENSHIP CERTIFICATE:».

2) ուժը կորցրած ճանաչել նկարագրի երրորդ պարբերությունը.

3) նկարագրի չորրորդ պարբերությունից հանել «, իuկ դրանից ներքև` հայերեն և անգլերեն` համեմատաբար փոքր գլխատառերով տպագրվում են «1954 Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի «ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՆ» և «(CONVENTION OF 28 SEPTEMBER 1954)» բառերը» բառերը.

4) նկարագրի հինգերորդ պարբերությունում «ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ԿԱՑՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ» բառերը փոխարինել «ԿԱՑՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: