27 Նոյեմբերի 2008, 1396 - Ա
ԳԵՎՈՐԳ ՂԱՐԱԲԵԿՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նկատի ունենալով ջութակահար Գևորգ Ղարաբեկյանի` երաժշտարվեստի կատարողական բնագավառում բացառիկ ընդունակություններն ու խոստումնալից ապագան, միջազգային տարբեր մրցույթներում մրցանակային բարձր տեղեր նվաճելու հանգամանքը, ինչպես նաև մշակույթի անվանի գործիչների միջնորդությունները` «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին կետի
«գ» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Գևորգ Հակոբի Ղարաբեկյանին (ծնվ.` 1982 թվականի դեկտեմբերի 10-ին, քաղ. Երևան, Թոթովենցի 13, բն. 44) ազատել պարտադիր զինվորական ծառայությունից: