27 Նոյեմբերի 2008, 1395 - Ա
ՏԱՐՈՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Նկատի ունենալով Տարոն Հարությունյանի` բալետային արվեստի բնագավառում բացառիկ ընդունակություններն ու խոստումնալից ապագան, հայկական բալետային արվեստը երիտասարդ կատարողներով համալրելու անհրաժեշտությունը, ինչպես նաև մշակույթի անվանի գործիչների միջնորդությունները` «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Տարոն Ռուբենի Հարությունյանին (ծնվ.` 1989 թվականի փետրվարի 20-ին, քաղ. Երևան, Շահումյան 16-րդ փող., 98 տուն) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև 2010 թվականի գարնանային զորակոչը: