10 Մարտի 2005, 247 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍԱՐԱՀԱՐԹԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սարահարթի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման՝ համաձայն հավելվածի, և համայնքի վարչական տարածքում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող 957 հեկտար պահուստային ֆոնդի հողերից փոխադրել՝
ա) 954 հեկտարը, որից` 18 հեկտար վարելահող, 5 հեկտար խոտհարք, 781 հեկտար արոտավայր, 150 հեկտար այլ հողեր` գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա.
բ) 3 հեկտար վարելահողը՝ բնակավայրերի հողերի կատեգորիա՝ բնակելի կառուցապատման նպատակով աճուրդով օտարելու համար: