Կառավարության որոշումներ

27 Նոյեմբերի 2008, 1386 - Ա

ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿ ԱՆՏՈԿՈՍ ՄՈՒՐՀԱԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 156-րդ հոդվածով, 2008 թվականի մարտի 1-ի զանգվածային անկարգությունների ժամանակ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացիներ` Տիգրան Գառնիկի Գալստյանին, Ալեքսանդր Սամվելի Կարապետյանին, Արթուր Մարտիրոսյանին, Էդգար Ռուբենի Վարդանյանին պատկանող տրանսպորտային միջոցների օգտագործման հետևանքով պատճառված վնասի դիմաց նշված քաղաքացիների նկատմամբ առաջացած պարտավորությունները մարելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը`

1) Տիգրան Գառնիկի Գալստյանին տրամադրել 1980.0 հազ. դրամ, Ալեքսանդր Սամվելի Կարապետյանին` 1305.0 հազ. դրամ, Արթուր Մարտիրոսյանին` 10750.0 հազ. դրամ, Էդգար Ռուբենի Վարդանյանին` 300.0 հազ. դրամ անվանական արժեքով, գանձապետական հասարակ անտոկոս մուրհակ` 2009 թվականի 1-ին եռամսյակում վճարման ժամկետով.

2) Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի նախագծում նախատեսել սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում նշված գանձապետական հասարակ անտոկոս մուրհակների մարումը` 14335.0 հազ. դրամ ընդհանուր գումարով: