Կառավարության որոշումներ

20 Նոյեմբերի 2008, 1378 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ԲՆԱԿԻՉ ԱՐՈՒՍՅԱԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԽՆԴՐԻ ԼՈՒԾՄԱՆ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N 309-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի N 8 շենքի N 57-60 բնակարանի բնակիչ Արուսյակ Պետրոսյանի 14 անձից բաղկացած ընտանիքի բնակարանային խնդիրը լուծել շուկայից բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար բնակարաների գնման վկայագրերի միջոցով անհատույց ֆինանսական աջակցության տրամադրմամբ:

2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին`

1) սույն որոշման 1-ին կետում նշված Արուսյակ Պետրոսյանի ընտանիքն ընդգրկել 2009 թվականին Գյումրի քաղաքում իրականացվելիք երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով բնակարանային խնդիրների լուծման ծրագրում.

2) վկայագրում նշվող աջակցության չափի հաշվարկման ժամանակ հիմք ընդունել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N 309-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 9-րդ կետով սահմանված նորմերով Արուսյակ Պետրոսյանի ընտանիքին հասանելիք 5-սենյականոց բնակարանի Գյումրի քաղաքում վկայագրի տրամադրման պահին նախորդող եռամսյակի դրությամբ բազմաբնակարան շենքերի բնակարանների ձևավորված շուկայական միջին արժեքի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տրամադրված տվյալները:

Արխիվ

2024

2023