Կառավարության որոշումներ

10 Մարտի 2005, 243 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱԲԵՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ծաղկաբերի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման՝ համաձայն հավելվածի, և համայնքի վարչական տարածքում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող 2245.5 հեկտար պահուստային ֆոնդի հողերից փոխադրել՝

ա) 2243.3 հեկտարը, որից` 37.3 հեկտար վարելահող, 33 հեկտար խոտհարք,

1971 հեկտար արոտավայր, 202 հեկտար այլ հողեր՝ գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա.

բ) 2.2 հեկտար վարելահողը՝ բնակավայրերի հողերի կատեգորիա՝ բնակելի կառուցապատման նպատակով աճուրդով օտարելու համար: