20 Նոյեմբերի 2008, 1369 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԲՈՒ ԴԱԲԻԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ ԱՐՓԱ-ՍԵՎԱՆ ԹՈՒՆԵԼՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության և Աբու Դաբիի զարգացման հիմնադրամի միջև 2007 թվականի դեկտեմբերի 12-ին կնքված Արփա-Սևան թունելների վերականգնման ծրագրի վարկային համաձայնագրի պայմանների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել, որ Արփա-Սևան թունելների վերականգնման ծրագրի համակարգման` Հայաuտանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի «Oտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաuտանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին ծրագրերի իրականացման միջոցառումների մաuին» N 765 որոշմամբ հաստատված`
1) օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաuտանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին ծրագրեր իրականացնող գրասենյակների գործունեության կազմակերպման կանոնակարգով նախատեսված ծրագրի իրականացման գործառույթները վերապահվում են «Որոտան-Արփա-Սևան» թունելների շահագործման վարչություն» պետական հիմնարկին.
2) կառավարման խորհրդին վերապահված լիազորություններն իրականացնում է Հայաuտանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից: