Կառավարության որոշումներ

10 Մարտի 2005, 241 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՀԱԳՎԻԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Հագվիի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման՝ համաձայն հավելվածի, և համայնքի վարչական տարածքում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող 433 հեկտար պահուստային ֆոնդի հողերից փոխադրել՝

ա) 432 հեկտարը, որից` 13 հեկտար վարելահող, 371 հեկտար արոտ, 48 հեկտար այլ հողեր՝ գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա.

բ) մեկ հեկտար վարելահողը՝ բնակավայրերի հողերի կատեգորիա` բնակելի կառուցապատման նպատակով աճուրդով օտարելու համար: