Կառավարության որոշումներ

10 Մարտի 2005, 239 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՇԱՄՈՒՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Շամուտի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման՝ համաձայն հավելվածի, և համայնքի վարչական տարածքում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող 420 հեկտար պահուստային ֆոնդի հողերից փոխադրել՝

ա) 419 հեկտարը, որից` 59 հեկտար վարելահող, 116 հեկտար խոտհարք, 209 հեկտար արոտավայր, 35 հեկտար այլ հողեր՝ գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա.

բ) մեկ հեկտար վարելահողը՝ բնակավայրերի հողերի կատեգորիա՝ բնակելի կառուցապատման նպատակով աճուրդով օտարելու համար: