20 Նոյեմբերի 2008, 1348 - Ն
«ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԶԵՆՔԻ ՏԵՍԱԿԸ, ՁԵՎԸ, ՄՈԴԵԼԸ ԵՎ ՔԱՆԱԿԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԶԵՆՔ ԿՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Երկաթուղային տրանսպորտի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 9-րդ մասին և «Զենքի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության անվտանգության ծառայությանը հատկացվող զենքի տեսակը, ձևը, մոդելը և քանակը, ինչպես նաև զենք կրելու իրավունք ունեցող աշխատողների պաշտոնների ցանկը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: