Կառավարության որոշումներ

20 Նոյեմբերի 2008, 1347 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1258 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 24-ի «Զինվորական դատախազության մարմինների դատախազների և քննիչների դաշտային համազգեստի նկարագրությունը հաստատելու մասին» N 1258 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման վերնագրից, 1-ին կետից և որոշման հավելվածի վերնագրից հանել «և քննիչների» բառերը.

2) որոշման հավելվածի 3-րդ կետից հանել «ու քննիչները» բառերը։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: