Կառավարության որոշումներ

20 Նոյեմբերի 2008, 1335 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի N 212-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 19-ի «Երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման վերահսկողության և դրանց տարանցիկ փոխադրման կարգավորման հանձնաժողովի կանոնակարգն ու անհատական կազմը հաստատելու մասին» N 212-Ն որոշման 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված հանձնաժողովի անհատական կազմում «Բ.Ոսկանյան - ՀՀ կառավարության աշխատակազմի վարչական մարմինների վարչության պետ» բառերը փոխարինել «Ա.Վահանյան - ՀՀ կառավարության աշխատակազմի պետաիրավական վարչության պետ» բառերով, «Ա.Գևորգյան -ՀՀ էներգետիկայի նախարարության ատոմային էներգետիկայի վարչության պետ» բառերը` «Ա.Գևորգյան -ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ատոմային էներգետիկայի վարչության պետ» բառերով, «Ս.Ֆահրադյան -ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի մաքսասակագնային վարչության պետ» բառերը` «Ա.Հարությունյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի մաքսային հսկողության վարչության պետ» բառերով և «Լ.Շահինյան -ՀՀ կառավարության աշխատակազմի վարչական մարմինների վարչության առաջատար մասնագետ (հանձնաժողովի քարտուղար) բառերը` «Լ.Շահինյան -ՀՀ կառավարության աշխատակազմի պետաիրավական վարչության առաջատար մասնագետ (հանձնաժողովի քարտուղար)» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։