Կառավարության որոշումներ

3 Մարտի 2005, 231 - Ն

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված համայնքային ծառայության հարցերով լիազոր մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարին:

2. Հաստատել համայնքային ծառայության համակարգի ներդրման համար անհրաժեշտ իրավական ակտերը մշակելու և հաստատելու ժամանակացույցը` համաձայն հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարին` 2005 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ ներկայացնել տեղեկատվություն համայնքային ծառայության համակարգի ներդրման ընթացքի մասին:

4. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններին` երկամսյա ժամկետում կատարել անհրաժեշտ փոփոխություններ իրենց ոլորտները կանոնակարգող իրավական ակտերում` դրանք համապատասխանեցնելով «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: