27 Նոյեմբերի 2008, 1381 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և Հայաuտանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 18-ի N 48 որոշման 42-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. 1988 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաuտանի Հանրապետությունում տեղի ունեցած երկրաշարժի 20-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների կատարումը պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով Հայաuտանի Հանրապետության կառավարության աշխատակազմին 2008 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 90,000.0 հազ. դրամ` Հայաuտանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեuված Հայաuտանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծախսեր» հոդվածով):
2. Թույլատրել Հայաuտանի Հանրապետության կառավարության աշխատակազմին հյուրերի ուղևորափոխադրման հետ կապված ծախսերը կատարել կանխիկ ձևով: