Կառավարության որոշումներ

3 Մարտի 2005, 230 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 217- Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Ջրօգտագործման թույլտվություններ ստանալու մասին հայտերի գնահատման գործընթացը պարզեցնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 7-ի «Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի կողմից մշակված փաստաթղթերին հասարակայնության ծանուցման և հրապարակայնության կարգը հաստատելու մասին» N 217-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Սույն կարգի 2-րդ կետի «ա», «բ», «գ» և «դ» ենթակետերի համար հասարակայնության կարծիքի ստացման վերջին ժամկետ է սահմանվում ծանուցման մասին հրապարակման օրվանից սկսած 10-օրյա ժամկետը, իսկ «ե» ենթակետի համար` 5-օրյա ժամկետը»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: