Կառավարության որոշումներ

23 Նոյեմբերի 2008, 1336 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-Ի N 324-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է .

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 18-ի «Արթուր Բարսեղյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին» N 324-Ա որոշման 1-ին կետը «(ծնված` 1986 թ., քաղաք Երևան, Արշակունյաց 135 ա, բնակարան 7)» բառերից հետո լրացնել «2003 թվականին ընդունվել է Սանկտ Պետերբուրգի քաղաքացիական ավիացիայի պետական համալսարանը, որը հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության առաջատար բուհերից մեկը և ունի բարձր վարկանիշ» բառերով, իսկ «2008 թվականի» բառերը փոխարինել «2011 թվականի աշնանային զորակոչը» բառերով: