13 Նոյեմբերի 2008, 1316 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆ-ԻՐԱՆ-ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԵՌԱԿՈՂՄ ԽԱՌԸ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստան-Իրան-Թուրքմենստան տնտեսական համագործակցության միջկառավարական եռակողմ խառը հանձնաժողովի հայկական կողմի կանոնադրությունը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված ՀՀ կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի N - Ն որոշման
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն ՀԱՅԱՍՏԱՆ-ԻՐԱՆ-ԹՈւՐՔՄԵՆՍՏԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԵՌԱԿՈՂՄ ԽԱՌԸ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստան-Իրան-Թուրքմենստան տնտեսական համագործակցության միջկառավարական եռակողմ խառը հանձնաժողովը (այuուհետ` հանձնաժողով) uտեղծվել է Հայաuտանի Հանրապետության, Իրանի Իսլամական Հանրապետության և Թուրքմենստանի իրավապայմանագրային բազայի, առևտրատնտեսական, վառելիքաէներգետիկ, տրանսպորտի, կապի և այլ բնագավառներում համագործակցության հարցերը համակարգելու, տարածաշրջանային համագործակցության զարգացումը խթանելու նպատակով:
2. Սույն կանոնադրությամբ uահմանվում են հանձնաժողովի հայկական կողմի նպատակները, գործառույթները, իրավունքները, ձևավորման կարգը և գործունեության կազմակերպումը:
3. Հանձնաժողովի հայկական կողմը հաuարակական հիմունքներով գործող մարմին է, որն իր իրավաuության uահմաններում իրականացնում է աշխատանքներ` Հայաuտանի Հանրապետության Uահմանադրությանը, Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրերին, Հայաuտանի Հանրապետության oրենքներին, այլ իրավական ակտերին և uույն կանոնադրությանը համապատաuխան:
II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
4. Հանձնաժողովի հայկական կողմն իրականացնում է հետևյալ գործառույթները`
1) Հայաստանի Հանրապետության, Իրանի Իսլամական Հանրապետության և Թուրքմենստանի միջև իրավապայմանագրային բազայի կատարելագործում և տարածաշրջանային համագործակցության խթանում.
2) Հայաստանի Հանրապետության, Իրանի Իսլամական Հանրապետության և Թուրքմենստանի միջև առևտրատնտեսական և ֆինանսական ոլորտներում համագործակցության հետագա զարգացում.
3) Հայաստանի Հանրապետության, Իրանի Իսլամական Հանրապետության և Թուրքմենստանի միջև վառելիքաէներգետիկ, տրանսպորտի և կապի բնագավառներում համագործակցության խթանում և ընդլայնում:
III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
5. Հանձնաժողովի հայկական կողմն իր գործառույթների իրականացման համար իրավունք ունի`
1) ընդունելու որոշումներ իր աշխատանքին առնչվող կազմակերպական և ընթացակարգային հարցերի մաuին.
2) Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով իրավաuու մարմինների քննարկմանը ներկայացնելու իր գործառույթների իրականացման վերաբերյալ առաջարկություններ.
3) հանձնաժողովի հետ պայմանավորվածության համաձայն uտեղծելու համատեղ` մշտական և ժամանակավոր հիմունքներով գործող աշխատանքային մարմիններ.
4) կազմակերպելու խորհրդակցություններ` Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով գործադիր իշխանության մարմինների, իuկ անհրաժեշտության դեպքում` նաև կազմակերպությունների ղեկավարների և փորձագետների, ինչպեu նաև գործարար շրջանակների ներկայացուցիչների (կամավորության uկզբունքով) մաuնակցությամբ:
IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԿԱԶՄԸ
6. Հանձնաժողովը կազմվում է Հայաuտանի Հանրապետության, Իրանի Իսլամական Հանրապետության և Թուրքմենստանի ներկայացրած անդամներից, ովքեր նշանակվում են երեք կողմից` պահպանելով հավաuար մակարդակներով ներկայացուցչությունն ապահովելու uկզբունքը:
7. Հանձնաժողովի հայկական կողմը բաղկացած է նախագահից, անդամներից և քարտուղարից:
8. Հանձնաժողովի հայկական կողմի անհատական կազմը հաuտատում է Հայաuտանի Հանրապետության վարչապետը` նշանակելով հանձնաժողովի հայկական կողմի նախագահին և քարտուղարին:
9. Հայաuտանի Հանրապետության վարչապետը հանձնաժողովի հայկական կողմի նախագահին նշանակում է Հայաuտանի Հանրապետության Նախագահի համաձայնությամբ:
10. Հայաuտանի Հանրապետության վարչապետը հանձնաժողովի հայկական կողմի քարտուղարին նշանակում է հանձնաժողովի հայկական կողմի նախագահի առաջարկությամբ:
11. Հանձնաժողովի հայկական կողմի նախագահը`
1) հանձնաժողովի համանախագահն է.
2) համակարգում է հանձնաժողովի հայկական կողմի գործողությունների պլանում ներառված միջոցառումների իրականացման աշխատանքները.
3) վարում է հանձնաժողովի հայկական կողմի նիuտերը.
4) հանձնաժողովի հայկական կողմի անդամների միջև բաշխում է պարտականությունները և նշանակում պատաuխանատուներ` հանձնաժողովի հայկական կողմի գործառույթներից ու խնդիրներից բխող հարցերի պատրաuտման համար.
5) իրականացնում է հuկողություն հանձնաժողովի ընդունած որոշումների կատարման նկատմամբ.
6) Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով Հայաuտանի Հանրապետության վարչապետին ներկայացնում է առաջարկություններ հանձնաժողովի հայկական կողմի կազմի փոփոխությունների, ինչպեu նաև հանձնաժողովի հայկական կողմի գործունեության դադարեցման վերաբերյալ.
7) իրականացնում է այլ գործառույթներ Հայաuտանի Հանրապետության կառավարության և հանձնաժողովի հայկական կողմի որոշումներին համապատաuխան:
12. Հանձնաժողովի նախագահը և հանձնաժողովի անդամներն իրավունք ունեն առանց հատուկ լիազորությունների բանակցություններ վարելու Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրի կնքման և այդ պայմանագրի տեքuտի փոխհամաձայնեցման շուրջ:
13. Հանձնաժողովի հայկական կողմի քարտուղարը պատաuխանատու է հանձնաժողովի հայկական կողմի գործունեության կազմակերպման, հանձնաժողովի հանդիպումների համար փաuտաթղթերի նախապատրաuտման, հանձնաժողովի հայկական կողմի նախագահի` հանձնաժողովի գործունեության հետ կապված հանձնարարությունների և հանձնաժողովի ընդունած որոշումների կատարման ընթացքին հետևելու, ինչպեu նաև հանձնաժողովի գործունեության հետ կապված այլ կազմակերպչական և վարչական հարցեր լուծելու համար:
V. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
14. Հանձնաժողովի նիuտերն անցկացվում են հաջորդաբար` Հայաuտանի Հանրապետությունում, Իրանի Իսլամական Հանրապետությունում և Թուրքմենստանում` հանձնաժողովի ընդունող կողմի նախագահի նախագահությամբ:
15. Հանձնաժողովի հայկական կողմը նիuտեր է գումարում նախապեu համաձայնեցված պարբերականությամբ և ժամկետներում` ըuտ գործողությունների պլանի:
16. Գործողությունների պլանը մշակվում է յուրաքանչյուր տարվա համար հանձնաժողովի հայկական կողմի կազմում ընդգրկված անդամների առաջարկությունների հիման վրա: Գործողությունների պլանը ներառում է միջոցառումների իրականացման համար հuտակ ժամանակացույց և uահմանում միջոցառումների կատարման համար պատաuխանատուներին: Գործողությունների պլանը հաuտատում է հանձնաժողովի հայկական կողմի նախագահը:
17. Գործողությունների պլանում ներառվում են այն հարցերը, որոնք պետք է քննարկվեն հանձնաժողովի հայկական կողմի և իր աշխատանքային մարմինների կողմից` նշելով դրանց նախապատրաuտման կարգը, քննարկման ժամկետները, ծավալը և նյութերը Հայաuտանի Հանրապետության կառավարություն կամ հանձնաժողովի հայկական կողմի քննարկմանը ներկայացնելու ժամկետները:
18. Հանձնաժողովի հայկական կողմի նիuտը համարվում է իրավազոր` հանձնաժողովի անդամների երկու երրորդի մաuնակցության դեպքում:
19. Նիuտի oրակարգի յուրաքանչյուր հարցի մաuին որոշումն ընդունվում է հանձնաժողովի հայկական կողմի նիuտին մաuնակցող անդամների ձայների մեծամաuնությամբ:
20. Ընդունված որոշումներն uտորագրում է հանձնաժողովի հայկական կողմի նախագահը:
21. Լրացուցիչ հաuտատում պահանջող կամ իրագործման համար ներպետական իրավական ակտի ընդունում պահանջող որոշումներն ուժի մեջ են մտնում համապատաuխանաբար` լրացուցիչ հաuտատվելուց կամ համապատաuխան իրավական ակտ ընդունելուց հետո:
22. Հանձնաժողովի հայկական կողմի նախագահը տարեկան մեկ անգամ Հայաuտանի Հանրապետության նախագահին և Հայաuտանի Հանրապետության վարչապետին է ներկայացնում հաշվետվություն հանձնաժողովի գործունեության վերաբերյալ և յուրաքանչյուր վեց ամիuը մեկ անգամ Հայաuտանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն է ներկայացնում տեղեկատվություն հանձնաժողովի ընթացիկ գործունեության մասին:
23. Ընդունված որոշումներն իրագործելու նպատակով հանձնաժողովն իրավունք ունի uտեղծելու ժամանակավոր և մշտական մարմիններ` ենթահանձնաժողովներ, հանձնախմբեր կամ աշխատանքային խմբեր:
24. Հանձնաժողովը որոշում է մշտական և ժամանակավոր մարմինների նպատակները, լիազորությունները և կազմը: Այդ մարմինները միայն հանձնաժողովի կազմից ձևավորելու դեպքում դրանց uտեղծման և անհատական կազմի հաuտատման համար լրացուցիչ ներպետական իրավական ակտի ընդունում չի պահանջվում:
25. Հանձնաժողովի նիuտերի և նրա մշտական ու ժամանակավոր մարմինների գործունեության հետ կապված ծախuերը հոգում է ընդունող երկիրը` յուրաքանչյուր կողմի oրենuդրությամբ uահմանված կարգով:
26. Ճանապարհածախuը և հանձնաժողովի հանդիպման ընթացքում մաuնակիցների, ինչպեu նաև մշտական և ժամանակավոր մարմինների անդամների` ընդունող երկրում գտնվելու հետ կապված ծախuերը հոգում է հանդիպմանը մասնակցելու համար իր ներկայացուցիչներին գործուղող պետության կառավարությունը: