23 Հոկտեմբերի 2008, 1305 - Ն
«ԵՐԵՎԱՆԻ ԽՈՍՔԻ ԾԱՆՐ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ N 8 ՀԱՏՈՒԿ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, «ԵՐԵՎԱՆԻ ԼՍՈՂՈՒԹՅԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ N 9 ՀԱՏՈՒԿ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, «ԵՐԵՎԱՆԻ ԼՍՈՂՈՒԹՅԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ N 15 ՀԱՏՈՒԿ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 2179-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին և 64-րդ հոդվածի 2-րդ մասերին, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» ենթակետին և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Երևանի քաղաքապետարանի ենթակայության «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների N 9 հատուկ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված` Երևան քաղաքի Հ. Ներսիսյան փողոցի N 5 հասցեում գտնվող 1035.7 քառ. մետր ընդհանուր մակերեսով ու 1235.4 հազ. դրամ սկզբնական արժեքով 2 ուսումնական մասնաշենքը, 1055.5 քառ. մետր ընդհանուր մակերեսով ու 6718.6 հազ. դրամ սկզբնական արժեքով հանրակացարանային մասնաշենքը, 27.0 քառ.մետր ընդհանուր մակերեսով ավտոտնակը և 4122 քառ. մետր հողատարածքը (անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 2002 թվականի դեկտեմբերի 3-ի
N 445456 վկայական) հետ վերցնել և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Երևանի խոսքի ծանր խանգարումներ ունեցող երեխաների N 8 հատուկ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
2. Երևանի քաղաքապետարանի ենթակայության «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների N 9 հատուկ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացման ձևով վերակազմակերպել` միացնելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ենթակայության «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների N 15 հատուկ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ենթակայության «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների N 15 հատուկ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպություն:
4. Սահմանել, որ`
1) «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների N 9 հատուկ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդ է հանդիսանում «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, որին սեփականության իրավունքով հանձնվում է «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների N 9 հատուկ դպրոց» և «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների N 15 հատուկ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող, նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկը չգերազանցող և պատմամշակութային նշանակություն չունեցող 27591.108 հազ. դրամ սկզբնական արժողությամբ գույքը՝ այն նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու նպատակով.
2) սույն որոշման 1-ին կետով «Երևանի խոսքի ծանր խանգարումներ ունեցող երեխաների N 8 հատուկ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված գույքը նպատակային նշանակությանը համապատասխան անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով հանձնվում է «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
5. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին և Երևանի քաղաքապետին` ապահովել սույն որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված` սեփականության իրավունքով հանձնվող գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, ինչպես նաև հաստատել նշված գույքի կազմը, միացման պայմանագիրը և փոխանցման ակտը:
6. Երևանի քաղաքապետին`
1) ապահովել`
ա. սույն որոշման 1-ին կետով նախատեսված ամրացվող գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը,
բ. «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների N 9 հատուկ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության դադարման պետական գրանցումը.
2) «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել սույն որոշման 4-րդ կետի 2-րդ ենթակետում նշված գույքի անժամկետ և անհատույց օգտագործման պայմանագիր:
7. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հաստատել «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը` դրանում նախատեսելով դրույթ, համաձայն որի կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացված պետական գույքը վարձակալության հանձնելիս ստացված վարձավճարները կուղղվեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական հիմնարկները վերակազմակերպելու, պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների տիպերը սահմանելու, «Հայաստանի Հանրապետության պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 2179-Ն որոշման N 2 հավելվածի Երևան քաղաքի ենթակայության հատուկ դպրոցների ցանկի 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել, իսկ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ենթակայության հատուկ դպրոցների ցանկի 5-րդ կետում «N 15 հատուկ դպրոց» բառերը փոխարինել «հատուկ կրթահամալիր» բառերով:
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: