Կառավարության որոշումներ

6 Նոյեմբերի 2008, 1300 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 31-Ի N 812-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Քաղաքաշինության մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 10-րդ հոդվածի և 19-րդ հոդվածի հինգերորդ պարբերության «բ» կետի պահանջներին համապատաuխան` Հայաuտանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 31-ի «Հայաuտանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիuի 13-ի N 766-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 812-Ն որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Հայաuտանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` մինչև 2008 թվականի նոյեմբերի 15-ը Հայաuտանի Հանրապետության բնապահպանության նախարարի և Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաuտրի պետական կոմիտեի նախագահի հետ համատեղ մշակել ու Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով Հայաuտանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել «Սևան» ազգային պարկի և դրան հարող տարածքներում հողամասերի վարձակալության, կառուցապատման իրավունքի տրամադրման և քաղաքաշինական գործունեության իրականացման առանձնահատկությունների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից: