13 Նոյեմբերի 2008, 1293 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 12-Ի N 825-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետի «զ» ենթակետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 12-ի «Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 825-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի՝
ա. սպորտի պետական քաղաքականության և ծրագրերի մշակման վարչությունը սահմանված կարգով վերակազմակերպել մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչության,
բ. մարզական հերթափոխի և մարզական կազմակերպությունների աշխատանքների համակարգման վարչությունը սահմանված կարգով վերակազմակերպել մարզական կազմակերպությունների և մանկապատանեկան սպորտի քաղաքականության վարչության,
գ. սպորտի զարգացման ծրագրերի վերլուծության և մարզական ֆեդերացիաների հետ համագործակցության վարչությունը սահմանված կարգով վերակազմակերպել սպորտի բարձրագույն նվաճումների քաղաքականության վարչության,
դ. ֆինանսատնտեսագիտական վարչությունը բաժանման ձևով վերակազմակերպել` ստեղծելով ծրագրերի կառավարման վարչություն և հաշվապահական հաշվառման բաժին,
ե. քարտուղարության ու իրավաբանական և միջազգային կապերի բաժինն առանձնացման ձևով վերակազմակերպել` ստեղծելով քարտուղարություն և միջազգային կապերի բաժին.
2) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի.
3) որոշման 5-րդ կետում «8» թիվը փոխարինել «7» թվով:
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի հաշվապահական հաշվառման բաժինը և միջազգային կապերի բաժինը կարող են ունենալ առնվազն 4-ական հաստիքային միավոր:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: