6 Նոյեմբերի 2008, 1274 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ԵՎ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 2008 թվականի չորրորդ եռամսյակում Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի և Տավուշի մարզպետարաններին հատկացնել 45,077.3 հազ. դրամ, որից`
1) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանին` 28,177.3 հազ. դրամ, այդ թվում `
ա. Դրախտիկի գյուղական համայնքի գազատարի կառուցման համար` 2,922.1 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով),
բ. Անտառամեջի գյուղական համայնքի խմելու ջրագծի հիմնանորոգման համար` 2,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով),
գ. Դդմաշենի մշակույթի պալատի հիմնանորոգման համար` 4,300.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով),
դ. Գեղհովիտ գյուղի մանկապարտեզի շենքի տանիքի հիմնանորոգման համար` 3,755.2 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով),
ե. Մաքենիսի միջնակարգ դպրոցի շենքի տանիքի վերանորոգման համար` 6,500.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով),
զ. Մարտունու N 2 միջնակարգ դպրոցի մարզադահլիճի նորոգման համար` 8,700.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով).
2) Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանին` 16,900.0 հազ. դրամ, այդ թվում`
ա. Բերդի քաղաքային համայնքի ներհամայնքային ճանապարհների բարեկարգման, վերականգնման և կանաչապատման համար` 5,900.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ սուբվենցիաներ համայնքներին» հոդվածով),
բ. Իջևան քաղաքի Մետաղագործների թաղամասի ավտոճանապարհների վերանորոգման համար` 11,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով):