13 Նոյեմբերի 2008, 1302 - Ա
ՆՈՒՆԵ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԽՆԴՐԻՆ ԼՈՒԾՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի և 11-րդ հոդվածի 1-ին մասի «ժա» կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Երևանի Սիսակյան փողոցի քանդման ենթակա` վթարային N 22 շենքի N 42 երեք սենյականոց բնակարանը 1991 թվականից առանց անձնագրային հաշվառման զբաղեցնող` հինգ երեխա ունեցող Նունե Մնացականյանի ընտանիքի վերաբնակեցման նպատակով վարձակալությամբ հատկացնել «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինության տակ գտնվող Դավթաշենի 4-րդ թաղամասի N 53 շենքի N 34 երկու սենյականոց բնակարանը:
2. Երևանի քաղաքապետին` Նունե Մնացականյանի հետ կնքել վարձակալության պայմանագիր` 50 տարի ժամկետով` բնակարանի վարձավճարը հաշվարկելով` ելնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 4-ի N 1161-Ն որոշմամբ սահմանված` բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականության պահպանմանն ուղղված նորմերի պահանջների պարտադիր իրականացման ենթակա միջոցառումների և աշխատանքների ծավալից և դրա գնագոյացումից:
3. Սահմանել, որ վարձակալության պայմանագրի նոտարական վավերացումը և պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցումն իրականացվելու է քաղաքացու միջոցների հաշվին: