20 Հունվարի 2005, 196 - Ն
ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել`
ա) երեխայի իրավունքների պաշտպանության 2005 թվականի տարեկան ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.
բ) երեխայի իրավունքների պաշտպանության 2005 թվականի տարեկան ծրագրի միջոցառումների ժամանակացույցը` համաձայն N 2 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին, Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարին ու Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ապահովել ծրագրի իրականացումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: