Կառավարության որոշումներ

13 Նոյեմբերի 2008, 1298 - Ա

ՎԱՐԴԱՆ ԵՍԱՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N 1394-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Վարդան Հրաչիկի Եսայանին (ծնվ.` 1990 թվականի հուլիսի 6-ին, Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզ, քաղ. Բերդ, Խորենացու փող., շենք 71, բն. 9, 2008 թվականին ընդունվել է Ռուսաստանի Դաշնության Տվերի պետական տեխնիկական համալսարան` «Տնտեսագիտություն և ձեռնարկության կառավարում» մասնագիտությամբ, որը համարվում է բարձր վարկանիշ ունեցող բարձրագույն ուսումնական հաստատություն և ընդգրկված է Ռուսաստանի Դաշնության առաջատար բուհերի ցանկում) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև 2013 թվականի գարնանային զորակոչը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում գրավի պայմանագրի նոտարական վավերացման, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` գրավի իրավունքի պետական գրանցման պահից: