Կառավարության որոշումներ

30 Հոկտեմբերի 2008, 1291 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1540-Ն ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 13-Ի N 293-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին և Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի 11-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1540-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն N 1 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 13-ի «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման պետական աջակցության 2008 թվականի ծրագիրը հաստատելու մասին» N 293-Ն որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 2 հավելվածի:

3. 2008 թվականի հոկտեմբերի 21-24-ը Երևանում Հայաստանի Հանրապետության կառավարության, Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) տնտեսական և սոցիալական հարցերով վարչության (UNDESA) «Տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների և զարգացման գլոբալ ալյանս» (GAID) ծրագրի և «ԱԹՀԳՕ Քորփորեյշն» հասարակական կազմակերպության կողմից համատեղ կազմակերպվող Կրթության և զարգացման գլոբալ ինովացիոն համաժողովն անցկացնելու կապակցությամբ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշման 1-ին և 2-րդ կետերով վերաբաշխված` Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 13-ի «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման պետական աջակցության 2008 թվականի ծրագիրը հաստատելու մասին» N 293-ն որոշման N 2 հավելվածի 4.2-րդ կետի գումարը նվիրաբերության պայմանագրի հիման վրա տրամադրել համաժողովի համակազմակերպիչ «ԱԹՀԳՕ Քորփորեյշն» հասարակական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղին:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: