Կառավարության որոշումներ

6 Նոյեմբերի 2008, 1285 - Ն

ՍԵՎԾՈՎՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ` 2008 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-ԻՑ ՄԻՆՉԵՎ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ը ԱՆՑԿԱՑՎԵԼԻՔ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության նախագահության ընթացքում` 2008 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2009 թվականի ապրիլի 30-ը անցկացվելիք միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:

2. Միջոցառումների անցկացման համար պատասխանատու հանրապետական գործադիր մարմիններին` սույն որոշման 1-ին կետով նախատեսված միջոցառումների կատարումն ապահովող ժամկետներում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել առաջարկություն միջոցառումների անցկացման համար անհրաժեշտ ֆինանսավորման վերաբերյալ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Արխիվ

2024

2023