17 Փետրվարի 2005, 188 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
«Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի պահպանության ֆինանսավորման կարգը` համաձայն հավելվածի։
2. Սահմանել, որ սկսած 2006 թվականից Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինները, պետական հիմնարկները և կազմակերպությունները Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերը ծրագրավորելիս միջոցներ են նախատեսում նախորդ տարիների փաստաթղթերի արխիվացման, իսկ սկսած 2007 թվականից` նախորդ տարվա փաստաթղթերի արխիվացման համար` ներառելով առանձնացված և տարածքային ստորաբաժանումները` հաշվի առնելով փաստաթղթաշրջանառության ծավալը։
3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի աշխատակազմերի ղեկավարներին և Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեն ծրագրավորելիս նախատեսել միջոցներ նախորդ տարիների, իսկ 2007 թվականից` նախորդ տարվա փաստաթղթերի արխիվացման համար։
4. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ ելնելով գործառույթների առանձնահատկություններից, Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեն ծրագրավորելիս նախատեսել միջոցներ դատական իշխանության մարմինների նախորդ տարիների, իսկ 2007 թվականից` նախորդ տարվա արխիվային փաստաթղթերի արխիվացման համար։
5. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված հատկացումների հաշվին գնումներն իրականացվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։
6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետին ու Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարին` համատեղ քննարկել «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության հրդեհային պահպանությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետական հակահրդեհային ծառայության կողմից` պետության անունից իրականացնելու հնարավորության հարցը և սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել համապատասխան առաջարկություն։
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։