30 Հոկտեմբերի 2008, 1270 - Ն
ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ, ՁԵՎԵՐԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Երկաթուղային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել`
1) երկաթուղային տրանսպորտում օգտագործվող երթևեկության փաստաթղթերի ցանկը` համաձայն N 1 հավելվածի.
2) երկաթուղային տրանսպորտում օգտագործվող երթևեկության փաստաթղթերի ձևերը` համաձայն N 2 հավելվածի.
3) երկաթուղային տրանսպորտում օգտագործվող երթևեկության փաստաթղթերի օգտագործման կարգը` համաձայն N 3 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 1-ից: