Կառավարության որոշումներ

30 Հոկտեմբերի 2008, 1259 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-Ի N 870-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 870-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) 53-րդ կետի 4-րդ սյունակում «2008 թ. հոկտեմբերի 1-ին տասնօրյակ» բառերը փոխարինել «2008 թ. նոյեմբերի 3-րդ տասնօրյակ» բառերով.

2) 67-րդ կետի 4-րդ սյունակում «2008 թ. հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2008 թ. նոյեմբերի 3-րդ տասնօրյակ» բառերով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։