Կառավարության որոշումներ

30 Դեկտեմբերի 2004, 1956 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՈՐՄԱՆԵՐԸ ԵՎ ՀԵՌԱԽՈՍԱԿԱՊԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՆԵՐՔԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կապի և կոմունալ ծախսերի նորմաներ սահմանելու մասին» N 1536-Ն որոշման 2-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում հեռախոսակապի և փոստային կապի ծառայությունների նորմաները` համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում հեռախոսակապից օգտվելու օրինակելի ներքին կանոնները` համաձայն N 2 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` եռամսյա ժամկետում ապահովել փոքր ունակության (PABX) ավտոմատ հեռախոսակայանների ելից հեռախոսազանգերն ու դրանց տևողությունն ըստ ներքին հեռախոսահամարների հաշվառող ծրագրի մշակումը և տեղադրումն այդպիսի հեռախոսակայաններ շահագործող մարմինների կողմից` իրենց միջոցների հաշվին առանձնացված համակարգչում` ծրագիրը մշակող և տեղադրող կազմակերպության հետ կնքվելիք պայմանագրում նախատեսելով համակարգչի հարակցումը հեռախոսակայանին, համակարգչային ծրագրի կարգաբերումն ու մեկտարյա երաշխիքային սպասարկումը:

3. Փոքր ունակության (PABX) ավտոմատ հեռախոսակայաններ շահագործող մարմինների ղեկավարներին` ավտոմատ հեռախոսակայանի հետ հարակցման համար մեկամսյա ժամկետում` առկա միջոցների հաշվին առանձնացնել նվազագույնը Pentium III 800 Mhz դասի, RAM 128 Mb, HDD 10 Gb հնարավորություններ ունեցող մեկական համակարգիչ և UPS սարք` օժանդակելով սույն որոշման 2-րդ կետում նշված պայմանագրի կատարմանը` կապված իրենց կողմից շահագործվող հեռախոսակայանի հետ:

4. Սույն որոշման 2-րդ կետում նշված պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարման համար Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը հատկացնել մինչև 2,000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով):

5. Պետական կառավարման մարմինների ղեկավարներին և մյուս պետական մարմինների ղեկավարներին` մինչև 2005 թվականի մայիսի 1-ը գործողության մեջ դնել իրենց ղեկավարած մարմիններում հեռախոսակապից օգտվելու կանոնները:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: