Կառավարության որոշումներ

24 Փետրվարի 2005, 186 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի N 1823-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Հայաստանի Հանրապետության զբաղվածության ծառայություն» գործակալության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի սեպտեմբերի 15-ի N 379 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1823-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշման N 2 հավելվածի 1-ին բաժնում «Տնտեսագիտական բաժինը» վերակազմակերպել ֆինանսահաշվապահական բաժնի և տնտեսագիտական բաժնի:

Այդ կապակցությամբ N 2 հավելվածը «Տնտեսագիտական բաժին» տողից հետո լրացնել «Ֆինանսահաշվապահական բաժին» տողով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: