11 Սեպտեմբերի 2008, 1049 - Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաuտանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 14-րդ կետի, «Պետական կառավարչական հիմնարկների մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ ու 4-րդ մասերի դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ստեղծել «Հայաuտանի Հանրապետության սփյուռքի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ:
2. Հաuտատել`
1) Հայաuտանի Հանրապետության սփյուռքի նախարարության կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաuտանի Հանրապետության սփյուռքի նախարարության աշխատակազմի կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի։
3. Հայաuտանի Հանրապետության սփյուռքի նախարարին` երկամuյա ժամկետում Հայաuտանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաuտանի Հանրապետության սփյուռքի նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմի և չափի վերաբերյալ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հոկտեմբերի 1-ից: