Կառավարության որոշումներ

11 Սեպտեմբերի 2008, 1043 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1725-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՕԴԱՆԱՎԻ ԿՈՐԵԼՈՒ, ԱՂԵՏԱԼԻ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ՀԱՅՏՆՎԵԼՈՒ, ՊԱՏԱՀԱՐԻ ԿԱՄ ՕԴԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆՆ ԱՅԼ ՎՏԱՆԳ ՍՊԱՌՆԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 9-րդ մասով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետությունում որոնման և փրկարարական ծառայությունների կազմակերպման և համագործակցության կարգը հաստատելու մասին» N 1725-Ն որոշումը:

2. Սահմանել օդանավի կորելու, աղետալի իրավիճակում հայտնվելու, պատահարի կամ օդային երթևեկությանն այլ վտանգ սպառնալու դեպքում անհրաժեշտ միջոցառումների իրականացման կարգը` համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: