24 Փետրվարի 2005, 174 - Ա
«ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՊԱՀՊԱՆՈՒՄ» ԾՐԱԳՐՈՎ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՆԽԻԿ ՁԵՎՈՎ ԿԱՏԱՐՎՈՂ ԾԱԽՍԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 18-ի N 48 որոշման 42-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել «Քրեակատարողական համակարգի պահպանում» ծրագրով 2005 թվականի ընթացքում կանխիկ ձևով կատարվող ծախսերի տարեկան չափաքանակները`
«2300. Փափուկ գույք և հանդերձանք» հոդվածով` 450.0 հազ. դրամ,
«2500. Սննդամթերք» հոդվածով` 121000.0 հազ. դրամ։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2005 թվականի մարտի 1-ից: