Կառավարության որոշումներ

7 Օգոստոսի 2008, 941 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008-2011 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետության հարկային վարչարարության ռազմավարության 2008-2011 թվականների ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության հարկային վարչարարության ռազմավարության 2008-2011 թվականների ծրագրից բխող գործողությունները` ըստ սկսելու ամսաթվի` համաձայն N 2 հավելվածի.

3) Հայաստանի Հանրապետության հարկային վարչարարության ռազմավարության 2008-2011 թվականների ծրագրից բխող` արտաքին ռեսուրսներ ենթադրող գործողությունները` ըստ սկսելու ամսաթվի` համաձայն N 3 հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության հարկային համակարգի զարգացման 2007-2009 թվականների եռամյա ծրագիրը հաստատելու մասին» N 696-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Արխիվ

2024

2023