23 Հոկտեմբերի 2008, 1262 - Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԵՎ ՈՐՊԵՍ ԲՆԱԿԵԼԻ ՖՈՆԴ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Երևանի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված` Երևան քաղաքի (Ավան թաղային համայնքի) Ծարավ Աղբյուրի 55 ա հասցեում գտնվող հանրակացարանային համալիրի N 1 մասնաշենքը և դրա օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքը հետ վերցնել և հանձնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` որպես բնակելի ֆոնդ նվիրելու այնտեղ բնակվող բնակիչներին` համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների:
2. Սահմանել, որ բնակելի ֆոնդի (բնակելի տարածքի) հետ միասին սույն որոշման NN 1, 2, 3 և 4 հավելվածներում նշված նվիրառուներին է անցնում նաև (հատկացվող բնակելի տարածքին համապատասխան) մասնաշենքի տակ գտնվող հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը` նվիրառուի բաժինն ընդհանուր բաժնային սեփականության հողամասի նկատմամբ որոշելով նվիրառուին նվիրվող բնակարանի (բնակելի տարածքի) մակերեսի հարաբերությամբ շենքի բոլոր բնակարանների ու ոչ բնակելի տարածքների մակերեսներին` արտահայտված կոտորակով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշման 1-ին կետում նշված ընտանիքների հետ կնքել նվիրատվության պայմանագրեր:
4. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին և Երևանի քաղաքապետին` «Երևանի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ղեկավարի հետ համատեղ երկամսյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված հանրակացարանային մասնաշենքի պահպանման և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի բաժանումը, մասնաշենքի և հողամասի հանձնման-ընդունման, մասնաշենքի նպատակային նշանակության փոփոխության և պետության գույքային իրավունքների պետական գրանցման աշխատանքները:
5. Սահմանել, որ`
1) սույն որոշման 1-ին կետից բխող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարումները և տուրքերն օրենքով սահմանված կարգով ենթակա են վճարման` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի միջոցների հաշվին.
2) սույն որոշման 3-րդ կետից բխող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարումներն օրենքով սահմանված կարգով ենթակա են վճարման` սույն որոշման NN 1, 2, 3 և 4 հավելվածներում նշված նվիրառուների միջոցների հաշվին: