30 Հոկտեմբերի 2008, 1255 - Ա
ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ «ԻՆԺԵՆԵՐԻԱ, ՆԱԽԱԳԾՈՒՄ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի «Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին ծրագրերի իրականացման միջոցառումների մասին» N 765 որոշման 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված օրինակելի կանոնադրության 23-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հաստատել Սևանա լճի բնապահպանական ծրագրի դրամաշնորհային միջոցների շրջանակներում անցկացված և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի Համայնքային զարգացման ծրագրերի կառավարման խորհրդի կողմից 2008 թվականի մարտի 24-ին հավանության արժանացած «Ինժեներիա, նախագծում և պայմանագրերի վերահսկողություն» միջազգային մրցույթի արդյունքները` 888,134.23 եվրո արժեքով (մրցույթի մասնակիցների կողմից ներկայացված ֆինանսական առաջարկների բացման օրվա դրությամբ` 2007 թվականի սեպտեմբերի 12-ին, մեկ եվրոն համարժեք էր 470.15 դրամի, այսինքն` ծրագրի արժեքը կազմում է 417.556.778,4 դրամ, որը կազմում է 1.227.745,7 ԱՄՆ-ի դոլար)` մրցույթի հաղթող ճանաչելով «Ֆիխթներ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը: