8 Հոկտեմբերի 2008, 1248 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1540-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1540-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը 2008 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 250,000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ դրամաշնորհներ պետական առևտրային կազմակերպություններին» հոդվածով), այդ թվում`
1) 100,000.0 հազ. դրամ` «Լ. Արեշյանի անվան Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր» փակ բաժնետիրական ընկերությանը, որից`
ա. 5,000.0 հազ. դրամ` ծննդատան մասնաշենքի կապիտալ վերանորոգման նախագծանախահաշվային աշխատանքների իրականացման համար,
բ. 95,000.0 հազ. դրամ` ծննդատան մասնաշենքի կապիտալ վերանորոգման նպատակով.
2) 150,000.0 հազ. դրամ` «Աբովյանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը, որից`
ա. 7,500.0 հազ. դրամ` ընկերության մասնաշենքերի կապիտալ վերանորոգման նախագծանախահաշվային աշխատանքների իրականացման նպատակով,
բ. 142,500.0 հազ. դրամ` ընկերության մասնաշենքերի կապիտալ վերանորոգման նպատակով:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` ապահովել`
1) եռամսյա ժամկետում, «Կենտրոնացված կարգով դեղորայքի ձեռքբերում» ծրագրի շրջանակներում, 399,995.0 հազ. դրամի չափով ինսուլինի ձեռքբերումը.
2) «Մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնության գծով պետական պատվեր» ծրագրի շրջանակներում` հղիների նախածննդյան և հետծննդյան ամբուլատոր-պոլիկլինիկական հսկողություն իրականացնող բուժանձնակազմի աշխատավարձի բարձրացումը` 2008 թվականի հոկտեմբերի 1-ից:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշման 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերի «բ» պարբերություններում նշված շինարարական աշխատանքների ֆինանսավորումն իրականացնել նշված աշխատանքների վերաբերյալ` սահմանված կարգով ներկայացվող փորձագիտական դրական եզրակացություն ունեցող նախագծանախահաշվային փաստաթղթերի առկայության դեպքում:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: