Կառավարության որոշումներ

3 Փետրվարի 2005, 148 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 25-Ի N 347 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում դեղերի պետական գրանցման կարգը և դեղերի պետական գրանցման փորձաքննության վարձի չափերը հաստատելու մասին» N 347 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը`

ա) որոշումը 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 11-ին կետով.

«11. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` ձեռնարկել միջոցներ` տեղական դեղարտադրությունը պատշաճ արտադրական գործունեության պահանջներին համապատասխանեցնելու և արտադրության հետագա զարգացմանը նպաստելու համար, օգտագործել նաև տեղական դեղարտադրողների կողմից պետական գրանցման փորձաքննության համար վճարվող վարձավճարներից գոյացող զուտ շահույթի միջոցները».

բ) որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետությունում դեղերի պետական գրանցման փորձաքննության վարձի չափերի աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետությունում դեղերի պետական գրանցման փորձաքննության վարձի չափերը